Անգլերենի մակարդակները A1-C2 պարզ բացատրությամբ | LanguageOn
Շատ մարդիկ, ովքեր սկսում են սովորել անգլերեն, հաճախ հանդիպում են A1, A2, B1, B2, C1 և C2 նշումներին, սակայն ոչ բոլորը գիտեն, թե դրանք ինչ են նշանակում։
Այս մակարդակները սահմանված են CEFR (Common European Framework of Reference for Languages) միջազգային համակարգով և օգնում են գնահատել լեզվի իմացության աստիճանը։
Այս հոդվածում պարզ ձևով կներկայացնենք յուրաքանչյուր մակարդակը։
A1 — Beginner (Սկսնակ)
Սա անգլերենի ամենասկզբնական մակարդակն է։
Այս մակարդակում դուք կարող եք.
- Ներկայանալ
- Պատմել ձեր մասին
- Հասկանալ պարզ նախադասություններ
- Պատասխանել հիմնական հարցերի
Օրինակ
- What is your name?
- Where are you from?
- I am a student.
A2 — Elementary (Տարրական)
Այս մակարդակում արդեն կարող եք խոսել առօրյա թեմաների շուրջ։
Դուք կարող եք.
- Պատմել ձեր ընտանիքի մասին
- Նկարագրել ձեր օրը
- Գնումներ կատարել
- Պարզ զրույց վարել
Օրինակ
I usually wake up at 7 o’clock and go to work.
B1 — Intermediate (Միջին)
Այս մակարդակում սկսում եք ավելի վստահ հաղորդակցվել։
Դուք կարող եք.
- Արտահայտել կարծիք
- Խոսել ապագա ծրագրերի մասին
- Կարդալ հոդվածներ
- Հասկանալ ֆիլմերի հիմնական բովանդակությունը
Օրինակ
I think learning English is important for my future career.
B2 — Upper Intermediate (Միջինից բարձր)
B2 մակարդակը հաճախ պահանջվում է համալսարանների և միջազգային ընկերությունների կողմից։
Այս մակարդակում կարող եք.
- Ազատ քննարկումներ վարել
- Ներկայացնել գաղափարներ
- Կարդալ ակադեմիական նյութեր
- Գրել պաշտոնական նամակներ
Օրինակ
Many students choose to study abroad because it provides international opportunities.
C1 — Advanced (Բարձր)
Այս մակարդակում արդեն կարող եք օգտագործել լեզուն գրեթե ազատ։
Դուք կարող եք.
- Հասկանալ բարդ տեքստեր
- Մասնակցել մասնագիտական քննարկումների
- Գրել ակադեմիական հոդվածներ
- Ազատ շփվել բնիկ խոսողների հետ
Օրինակ
The ability to communicate effectively is essential in today's global environment.
C2 — Proficiency (Գրեթե բնիկ մակարդակ)
Սա CEFR համակարգի ամենաբարձր մակարդակն է։
Դուք կարող եք.
- Հասկանալ գրեթե ցանկացած տեքստ
- Օգտագործել բարդ բառապաշար
- Խոսել և գրել գրեթե բնիկի մակարդակով
C2 մակարդակը սովորաբար պահանջվում է լեզվաբանական, ակադեմիական և միջազգային բարձր մակարդակի
մասնագիտությունների համար։
Ինչպե՞ս որոշել ձեր մակարդակը
Լավագույն տարբերակը մասնագիտական placement test անցնելն է։
LanguageOn-ում կարող եք ստանալ մակարդակի գնահատում և ընտրել համապատասխան դասընթացը։
General English Courses:
https://languageon.am/general-english
Ինչ մակարդակ է անհրաժեշտ ձեր նպատակների համար՝
- Ճանապարհորդություն ՝ A2-B1
- Աշխատանք՝ B1-B2
- Միջազգային ընկերություն ՝ B2-C1
- TOEFL / IELTS ՝ B2-C1
- Արտասահմանյան համալսարան՝ B2-C1
- Ակադեմիական և գիտական աշխատանք ՝ C1-C2
Ինչպե՞ս անցնել թեստ
Կապ հաստատիր մեզ հետ և մեր աշխատակիցը կուղարկի Ձեզ placement test-ը։
Կապ միջազգային քննությունների հետ
Եթե նախատեսում եք հանձնել միջազգային քննություններ, կարող են հետաքրքրել նաև հետևյալ ծրագրերը.
TOEFL Preparation
IELTS Preparation
SAT Preparation
A1-ից մինչև C2 յուրաքանչյուր մակարդակ կարևոր քայլ է ձեր լեզվական զարգացման ճանապարհին։ Ամենակարևորը ճիշտ մակարդակից սկսելն ու հետևողականորեն առաջ շարժվելն է։
LanguageOn-ում մենք օգնում ենք ուսանողներին որոշել իրենց մակարդակը և կառուցել անհատական ուսումնական ճանապարհ՝ իրենց նպատակներին հասնելու համար։